Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը Հայաստանում ունի իր իշխանությունը, իր կառավարությունը, փաստորեն, ուզում է նաև իր ընդդիմությունն ունենալ»․ Լեւոն Քոչարյան

Հոկտեմբեր 27,2026 15:50 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից արտահերթ ընտրությունների մասին խոսույթը միտված է իշխանության դիրքերն ամրապնդելուն և իրենց հարմար «պետական ընդդիմություն» ձևավորելուն․ այդ մասին այսօր նա ասաց խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ադրբեջանը Հայաստանում ունի իր իշխանությունը, իր կառավարությունը, փաստորեն, ուզում է նաև իր ընդդիմությունն ունենալ․ ես սա այսպես եմ գնահատում։ Եթե ուզում է արտահերթ ընտրություններ ունենալ, դրա համար պետք է ինքը հրաժարական տա, երկու անգամ ԱԺ-ն չընտրի վարչապետ, որից հետո կլինեն արտահերթ ընտրություններ։ Ուզո՞ւմ է արտահերթ ընտրություններ, ուրեմն պետք է հրաժարական տա»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ հրաժարվելով գնահատել հնարավոր արտահերթ ընտրություններում ընդդիմության հնարավորությունները։

Լևոն Քոչարյանը նաև բացառում է, որ «Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկի իշխանության կողմից բերվելիք Սահմանադրության նախագծին՝ անգամ եթե դրա գինը լինի հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը։

Ավելին, նա կարծում է, որ Սահմանադրության փոփոխության մանդատ ժողովուրդը ՔՊ-ին չի տվել, քանի որ նախորդ ընտրություններում իշխող ուժը 50%-ից ավելի ձայն չի հավաքել։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031