Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ․ հայ բնակիչների՝ Ղարաբաղից Հայաստան վերաբնակեցումն իրենց անձնական որոշումն է եղել և «ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ»

Նոյեմբեր 11,2023 10:22

«Ազատություն»․ Պաշտոնական Բաքուն քննադատել է Հայաստանի վարչապետի ելույթը նոյեմբերի 10-ին Փարիզում կայացած Խաղաղության 6-րդ համաժողովի պանելային քննարկումներում։

«Նիկոլ Փաշինյանի անհիմն հայտարարությունները ցույց են տալիս, որ Երևանը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի նոյեմբերի 10-ին հրապարակած հայտարարության մեջ, ըստ որի, Բաքուն «խստորեն դատապարտում և մերժում է Հայաստանի վարչապետի այն պնդումները, թե Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչները «էթնիկ զտումների» են ենթարկվել»:

ԱԳՆ-ն ընդգծում է, թե Փաշինյանը քաջատեղյակ է, որ հայ բնակիչների՝ Ղարաբաղից Հայաստան վերաբնակեցումն իրենց անձնական որոշումն է եղել և «ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ»։

«Հայաստանի վարչապետին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հասցեին նման անհիմն մեղադրանքներն ակնհայտորեն հակասում են տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչների զեկույցներին և հայտարարություններին»,- նշում է գերատեսչությունը:

ԱԳՆ-ն նաև կոչ է արել Երևանին «դադարեցնել Ադրբեջանի դեմ ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը, ինչպես նաև դադարեցնել խաղաղ գործընթացին վնասող հայտարարությունները»։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը մոտ ապագայում համարժեք պատասխան կտա հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի կոչերին»,- ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930