Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյան․ Հողատարածքը գնել ենք այն գնով, որով վաճառել են․ ինչո՞ւ են ուզում  ետ վերցնել, վերցնում եք, որ ի՞նչ անեք․ «Հրապարակ»

Նոյեմբեր 11,2023 16:25

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Արամի փողոցի 32 հասցեում գտնվող շենքի՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի՝ 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման օրինականության վերաբերյալ: Վարույթը հարուցվել է այն հիմքով, թե ժամանակին այն սեփականաշնորհվել է ցածր գնով: Այդ տարածքի եւ շինության սեփականատերը Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանն է: Մամուլը գրում է, որ այդ տարածքի նկատմամբ հավակնություններ ունի Խաչատուր Սուքիասյանը, ով ցանկանում է թուրքական ինչ-որ ընկերության հետ այդտեղ բիզնես կենտրոն զարգացնել:

«Սփյուռքի ձայնին» տված հարցազրույցում Արա Աբրահամյանն ասում է. «Հողատարածքը գնել ենք այն գնով, որով վաճառել են: Ինչպես մարդը գնա խանութ, ինչ որ բան գնի, հետո ետեւից գան իրավապահներն ու ասեն՝ դու օրենք ես խախտել, էժան ես գնել: Սա պետություն է, քաղաքապետարանը վաճառել է, մենք էլ գնել ենք: Մի բան էլ. մենք շենքը գնել ենք շատ թանկ գնով,  ենթադրենք՝ ինչ-որ մեկը, տվյալ դեպքում՝ պետությունը սխալ է թույլ տվել, հարց. ինչո՞ւ են ուզում  ետ վերցնել, վերցնում եք, որ ի՞նչ անեք, մենք ծրագիրն ունենք, աշխատում ենք: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կգա մեզանից լավ կաշխատի: Թույլ տվեք մենք կառուցենք: Նախ, չի կարելի նման բանը առանց հիմնավորման աշխարհով մեկ տարածել: Ես տարբեր երկրներում ներդրում եմ անում, դա հեղինակության հարց է: Գոնդուրասում էլ նման բան չկա, իրենք պետականության զգացողություն չունեն: Մենք պետք է դատի տայինք, որ այսքան ժամանակ թույլ չեն տալիս, որ մենք կառուցենք: Դիմում ենք քաղաքապետարանին, որ այնտեղ մեծ Եվրասիական կենտրոն կառուցենք, իր հյուրանոցով, իր ամեն ինչով: Թույլ չեն տալիս»:

Դիտարկմանը, թե այդ տարածքում տասը տարուց ավելի է, որ ոչինչ չի արվում, ժամանակին ասում էին, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն Է խանգարում, Աբրահամանը պատասխանեց. «Մենք միշտ աշխատել ենք օրենքի սահմաններում, պարտաճանաչ հարկեր ենք վճարել: Բայց թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, եւ թե ներկա իշխանության օրոք միշտ հարկայինը տարբեր ստուգումներ է անցացնում մեր մոտ: Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016-ին, թույլտվություն տվեցին 15 հարկանի շինության համար: Հետո քաղաքապետարանը խոչընդոտներ ստեղծեց: Այս իշխանությունը ասում է՝ չի կարելի, պետք է 3 հարկանի լինի: Հիմա ասում ենք՝ թույլ տվեք գոնե փոսը ծածկենք 12 մ խորությամբ փոս ենք փորել, տեխնիկան բերել ենք, որոնք այս 15 տարվա մեջ անձրեւի ու ձյան տակ փչացել է: Միշտ մեզ խոչընդոտել են: »:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930