Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման շուրջ քննարկումները

Դեկտեմբեր 12,2023 20:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած  խորհրդակցությանը քննարկվել են  Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը և առաջարկվող օրենսդրական լուծումները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախորդ քննարկումների հիման վրա հայեցակարգի նախագծում կատարված փոփոխությունները, համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումները, դրանց իրականացման ժամկետներն ու ակնկալվող արդյունքները:

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակության արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա շարունակել աշխատանքային քննարկումները և լավարկել հայեցակարգի նախագիծը համակարգի հաջող ներդրման նպատակով:

 

ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031