Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Կարծում եմ՝ Շահրամանյանը կգտնի լուծում, որն օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի, եւ կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ կարող է լուծարել հանրապետություն»

Դեկտեմբեր 28,2023 15:11

«Բոլոր պարագաներում, կարծում եմ, Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի, եւ կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա նախագահ է, կարող է լուծարել հանրապետությունը։ Այդպիսի նախադեպեր չեն եղել եւ չի կարող լինել», – այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախը լուծարելու մասին հրամանագրի ստորագրման չեղարկման հնարավորությանն ու ՔՊ-ի հայտարարություններին, թե Շահրամանյանը ՀՀ-ում իրավունք չունի հրամանագիր ստորագրի։

Սարգսյանն ասաց, որ ինքը Սամվել Շահրամանյանի հետ հանդիպել է, զրուցել է ԼՂ իրավիճակի եւ հրամանագրի մասին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031