Լրահոս
Օրվա լրահոսը

Team-ի մասնաճյուղերը տոնական օրերին կաշխատեն ավելի երկար

Դեկտեմբեր 29,2023 14:24

29 դեկտեմբերի, 2023. Երևան Հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ դարձնելու նպատակով Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնները նախատոնական ու տոնական օրերին կաշխատեն հատուկ ժամանակացույցով։

Ընկերության այն մասնաճյուղերը, որոնք աշխատում էին մինչև ուրբաթ օրերը այս ընթացքում բաց կլինեն նաև շաբաթ և կիրակի օրերին։ Գլխավոր՝ Ամիրյան փողոցի և Հյուսիսային պողոտայի մասնաճյուղերը դեկտեմբերի 30-ին բաց կլինեն մինչև կեսգիշեր, իսկ դեկտեմբերի 31-ին՝ մինչև 20:00-ն։ Տոնական օրերին Երևանի և մարզերի մյուս խոշոր գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տարեմուտն ավելի ջերմ ու հիշարժան դարձնելու համար այս տարի ընկերությունն առաջարկում է ամանորյա նվերների լայն տեսականի հատուկ գներով։ Դրանք ձեռք բերել հնարավոր է բոլոր մասնաճյուղերից կամ առցանց։

Team Telecom Armenia-ն շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը և ցանկանում համարձակ գաղափարներով, թիմային նվաճումներով ու ընտանեկան ջերմությամբ լի տարի։

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը որակյալ ինտերնետով կապահովի Հայաստանի բոլոր մարզերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031