Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի հրթիռային պատմության մեջ ամենահեռահար գրոհը. իրանական հրթիռները կտրել են մոտ 1100 կմ տարածք և ճշգրտորեն խոցել Սիրիայում բոլոր թիրախները. Վարդան Ոսկանյան

Հունվար 16,2024 14:22

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Այս գիշեր իրանական գերճշգրիտ հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում տեղակայված ահաբեկչական խմբավորումների ենթակառուցվածքների վրա Իրանի հրթիռային պատմության մեջ ամենահեռահար գրոհն է եղել։

Իրանական Խուզեստան նահանգից արձակված և Սիրիայի հյուսիս-արևմուտքում նաև թուրքամետ իսլամիստ ահաբեկիչների ենթակառուցվածքները հողին հավասարեցրած իրանական հրթիռները կտրել են մոտ 1100 կմ տարածք և ճշգրտորեն խոցել բոլոր թիրախները։

Մինչ այդ, նույն Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին հասցված իրանական հրթիռային հարվածների հեռավորությունը եղել է մոտ 850 կմ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031