Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրվել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններն ու իրավունքների ապահովման վիճակը

Փետրվար 01,2024 22:02

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 1-ին այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։

Առանձնազրույցների ընթացքում ներկայացվել են քրեական վարույթների քննությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանն ու հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխությանն առնչվող  մի շարք հարցեր:

Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց պահման պայմաններն ու իրավունքների ապահովման վիճակը:

Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի իրավասու ներկայացուցիչների հետ:

Այցի արդյունքները կամփոփվեն և ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829