Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՊՎ-ներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման արդյունքները՝ ՄԻՊ-ի և պետական մարմինների քննարկման օրակարգում

Սեպտեմբեր 17,2026 11:05 Share

Մարդու իրավունքների պաշտպանի ՖԲ էջից

Սեպտեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՁՊՎ-ներում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերության և ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական Շտապօգնություն ծառայություն» ՓԲ ընկերության բուժաշխատողների կողմից ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ենթարկելու, խոշտանգման ենթադրյալ դեպքերի պատշաճ արձանագրման և իրազեկման թեմայի շրջանակներում արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկների կատարման ընթացքի վերաբերյալ:

Քննարկումները վարել է ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական Շտապօգնություն ծառայություն» ՓԲ ընկերության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

Ողջույնի խոսքում Լաուրա Գասպարյանը նշել է, որ քննարկման անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրեր իրականացված մշտադիտարկման այցերի համատեքստում։

Լաուրա Գասպարյանն ընդգծել է նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն բարձրաձայնելու մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրները, այլև քննարկելու դրանց լուծման գործնական մեխանիզմները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՁՊՎ-ներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ենթարկելու, խոշտանգման ենթադրյալ դեպքերի պատշաճ արձանագրման և իրազեկման թեմայի շրջանակներում արձանագրված առանձին խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված համակարգային քայլերին, սահմանված ժամկետում ձերբակալված անձանց բժշկական զննության հետ կապված արձանագրության և շտապ բժշկական օգնության կանչի թերթիկի էլեկտրոնային եղանակով ուղարկմանը պատասխանատու իրավասու մարմիններին, ինչպես նաև բժշկական ոլորտին առնչվող այլ խնդիրների։

Հանդիպման ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել են արդեն իսկ նախաձեռնված առանձին լուծումները, ինչպես նաև քննարկվել են դեռևս չլուծված խնդիրների հաղթահարման հնարավոր ուղիները, այդ թվում՝ միջգերատեսչական համագործակցության շրջանակում։

Լաուրա Գասպարյանը ՄԻՊ հաստատության կողմից պատրաստակամություն է հայտնել համապատասխան մասնագետների համար կազմակերպելու վերապատրաստման դասընթացներ։

Քննարկման մասնակիցները վերահաստատել են նման ձևաչափով համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը արձանագրված խնդիրներին արագ արձագանքելու և դրանց համատեղ լուծումներ գտնելու տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության և պատշաճ պայմանների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930