Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում «Land Rover»-ով վրաերթի են ենթարկել պապ ու թոռան․ shamshyan.com

Փետրվար 28,2024 21:21

Երեկ՝ փետրվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Նարե Պ․-ն իր վարած «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 50-ամյա Սերգեյ Հ․-ին և անչափահաս Միշել Հ․-ին, ում տարիքը պարզվում է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն ու մինչ բժիշկների օպերատիվ ժամանումը, քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած բժիշկները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վրաերթի ենթարկվածները պապ ու թոռ են։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829