Լրահոս
Օրվա լրահոսը

5 եւ 2 տարեկան երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած անձը իրեն խոշտանգելու դեպքով հաղորդում է ներկայացրել

Փետրվար 28,2024 21:33

Aravot.am-ի տեղեկություններով՝ 5 տարեկան տղայի եւ 2 տարեկան այլ երկու երեխաների նկատմամբ գումարի դիմաց սեռական ոտնձգություն կատարելու մեջ մեղադրվող անձը հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն՝ ոստիկանների կողմից ոստիկանության շենքում խոշտանգվելու դեպքով:

Հիշեցնենք, որ Armlur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իր երեք երեխաների նկատմամբ նախ ինքն էր սեռական ոտնձգություն կատարել, հետո գումարի դիմաց հանձնել ընկերոջը, վերջինս նույնպես սեռական ոտնձգություն էր իրականացրել երեխաների նկատմամբ:

Նշված երկու տղամարդիկ կալանավորվել են, քննություն է կատարվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829