Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է

Մարտ 02,2024 19:56

Մարտի 2-ին, ժամը 13:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, բախվել են «GAZ» (վարոդ՝ Հ. Ա. ծնված 1998 թ.) և «Howo» (վարորդ՝ Պ. Ղ.) մակնիշների բեռնատարները, ինչի հետևանքով «GAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են «GAZ» մակնիշի ավտոմեքենան:

ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031