Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան․ «Սուրիկ Խաչատրյանը չի ընդունում հայցադիմումով իրեն ներկայացված պահանջները եւ ամբողջությամբ առարկում է դրանց դեմ»

Մարտ 13,2024 23:13 Share

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ կայացավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող  գույքի բռնագանձման պահանջի գործով հերթական  դատական նիստը։

Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարգարիտա Ղազարյանը նախ  հայտարարեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում հայցադիմումով իրեն ներկայացված պահանջները եւ ամբողջությամբ առարկում է դրանց դեմ, որից հետո ներկայացրեց իր առարկությունները։ Այսօրվա դատական նիստի ավարտին որոշվեց մարտի 28-ին կայանալիք հաջորդ նիստում շարունակել լսել փաստաբանի առարկությունները։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031