ՀԿԴ-ում Սամվել Կարապետյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի վերջում, երբ ավարտվեց վկա, Արդշինբանկի իրավաբանական բաժնի աշխատակից Պավել Մարտիրոսյանի հարցաքննությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ինքը մեղադրվում է մի բանի համար, որ իր աշխատողները իրենց ընտանիքով կազմակերպել են բիզնես և ունեցել են բիզնես։ Եվ որ դրա դիմաց ինքը մի քանի ամսով հայտնվել է բանտում և մեղադրվում է որպես այդ բիզնեսի կազմակերպիչ։
«Որքան հասկանում եմ, այս ամբողջ պրոցեսում ինձ մեղադրում են որպես կազմակերպիչ։ Դրա համար ես ուզում եմ շեշտել, որ ցանկացած մարդ իմ ցանկացած ձեռնարկությունում աշխատելու դեպքում իրավունք ունի, հնարավորություն ունի աշխատանքի ժամերից դուրս զբաղվել իր անձնական բիզնեսներով…»։
Սակայն նախագահող դատավորը ընդհատեց նրան՝ թույլ չտալով ավարտել ասելիքը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































