Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 19,2024 14:14

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Վստահորեն ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստում է. Ադրբեջանն այս պահին չունի համապատասխան միջազգային կոնսենսուս Հայաստանի դեմ նոր պատերազմական գործողություններ սանձազերծելու համար։
Անկասկած, Ադրբեջանը աշխատում է այդ ուղղությամբ, բայց դա կանխելու, ձախողելու և վտանգները չեզոքացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը գերադասում է սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով։

Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը։ Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031