Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի 1-ին փոխհամայնքապետին բերման են ենթարկել տնից, ապա կալանավորել

Մարտ 23,2024 20:44

Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյաներից՝ քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանից ու նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանից բացի կալանավորվել է նաև Արթիկի 1-ին փոխքհամայնքապետ Արտակ Հարությունյանը։

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ուժայինները նրան անակնկալի են բերել երեկ վաղ առավոտյան՝ ժամը 8․00-ի սահմաններում՝ նրանց տուն այցելելով ու ձերբակալելով։ Վերջինս պատրաստվել է աշխատանքի գնալ, երբ ուժայիններն այցելել են։

Նա շինանյութերի մեծ խանութ ունի Արթիկում և Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի հետ առնչվում է որպես խանութի սեփականատեր, այլ  ոչ որպես փոխհամայնքապետ։

Դատարանը որոշել է նրան ևս երկու ամսով կալանավորել։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյաները ևս երկու ամսով կալանավորվել են՝ կաշառք ստանալու կասկածանքով։

Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել Գյումրու ավագանու նախկին անդամ, շինարարական ընկերության ղեկավար Արտակ Ադամյանը։

Կոնկրետ ինչ գործի շրջանակներում ենք նրանք մեղադրվում, հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող  այս թեման դեռևս պաշտոնապես չի պարզաբանվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031