Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների շուրջ վիճաբանությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել և վիրավորվել

Ապրիլ 02,2024 13:41

Ermenihaber. Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին նախորդած օրերից մինչ ընտրության օրը այդ թեմայի շուրջ տեղի ունեցած վիճաբանությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են սպանվել և վիրավորվել:

Ինչպես նշվում է թուրքական մեդիայում, մարտի 17-ից հետո նման վիճաբանությունների հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի, իսկ վիրավորներինը՝ 63-ի, այդ թվում՝ մեկ ոստիկան:

Դեպքերի առթիվ որպես կասկածյալ մի շարք նահանգներում, շրջաններում և քաղաքներում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 26 մարդ, այդ թվում նաև ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ: Նրանցից 2-ը կալանավորվել են:

Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին, որոնցում ձայների 37.77 տոկոսով հաղթանակ է տարել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ):

Այդ ուժը 47 տարի անց առաջին անգամ է հայտնվում երկրում առաջատար կուսակցության դերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930