Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու երիտասարդի դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Ապրիլ 04,2024 14:47

Մարտի 31-ի գիշերը՝ ժամը 3:41-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ երիտասարդը մարմնական վնասվածքները ստացել է Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նույն օրը՝ ժամը 10:35-ին, հիվանդանոցից հաջորդ հաղորդումն էր ստացվել. «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 34-ամյա երիտասարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նա վնասվածքները ստացել է նույն վիճաբանության ժամանակ:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդներին դանակահարել է Լևոնյան փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Նախաձեռնված վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930