Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին պատժելու համար հանրային տրիբունալ ստեղծելու որոշում ընդունվեց

Ապրիլ 05,2024 22:45

«Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը, ուստի, այսօր մեր համագումարի քննարկմանն ենք դնում հայ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ազգային հպարտության հանրային տրիբունալ ստեղծելու հարցը»,- այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարում ասաց կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։

«Տրիբունալը համարում եմ հայ ժողովրդի՝ դավաճանի նկատմամբ արհամարհանքի հրապարակային արտահայտման ձեւ։ Ես կոչ եմ անում ստեղծել տրիբունալ՝ որպես ժամանակավոր հասարակական միավորում եւ այդ տրիբունալի բարձրագույն մարմին հռչակել մեր հայ մեծերին։ Ուստի, առաջարկում եմ համագումարում ընդունել բանաձեւ՝ հանրային տրիբունալ ստեղծելու նախաձեռնության վերաբերյալ եւ հանձնարարել կուսակցության գործադիր խորհրդին՝ իրականացնել այս համաժողովրդական նախաձեռնությունը։ Երկրորդ, հանձնարարել գործադիր խորհրդին՝ մշակել գործունեության ծրագիր, ինչպես նաեւ ապագա դատարանի կազմում առաջադրել համահայկական ճակատի ներկայացուցիչ։ Երրորդ, առաջարկել Հայաստանում բոլոր գործող կուսակցություններին, ՀԿ-ներին՝ ներկայացնել իրենց ներկայացուցիչներին Համահայկական ճակատ կուսակցության այս առաջարկին»,- ասաց նա։ Ըստ Արշակ Կարապետյան՝ այս համաժողովրդական ակցիայի անցկացման շրջանակներում պետք է աջակցություն խնդրել Ռուսաստանի եւ աշխարհի մյուս երկրներում ապրող հայերից։

«1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանն իրականացրեց «նեմեսիս» գործողությունը եւ գնդակահարեց թիվ մեկ մարդասպան Թալեաթ փաշային։ Գերմանական դատարանն արդարացրել է ազգային հերոսին։ Քանի որ մենք հայ մարդու հետ գործ ունենք, խոսքը գնում է հայի մասին, մենք դեմ ենք հայի արյուն թափելուն, դրա համար անպայման պետք է գտնենք պատժի ձեւ, որովհետեւ մեր դատական համակարգը ջուրը լցրած բերանները, սուս նստած նայում են, թե ազգը ոնց է կործանվում»,- հայտարարեց Արշակ Կարապետյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930