Լրահոս
Օրվա լրահոսը

Fastex-ը և ԵՊՀ-ն գիտակրթական համատեղ ծրագրեր կիրականացնեն

Ապրիլ 08,2024 10:13

Fastex-ը և Երևանի պետական համալսարանն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթական և գիտահետազոտական համատեղ լրացուցիչ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու նպատակով։

Համագործակցության շրջանակում Fastex-ի կողմից մշակվելու են «Բլոկչեյն և վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ և մագիստրոսական ծրագիր: ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենալու պարբերաբար մասնագիտական պրակտիկա անցնել Fastex-ում, իսկ մագիստրոսական ծրագրում լավագույն առաջադիմությունը ցուցաբերած և Fastex-ի կողմից ընտրված ուսանողներին հատկացվելու է անվանական կրթաթոշակ՝ ուսման վարձի մինչև 100 տոկոս փոխհատուցմամբ: Երևանի պետական համալսարանն զբաղվելու է անհրաժեշտ տեխնիկայի, լսարանների և լաբորատորիաների ապահովման հարցերով:

Fastex-ԵՊՀ գործընկերությունը միտված է մեր երկրի գիտակրթական ներուժի լիարժեք իրացմանը, և մասնավորապես, բլոկչեյնի ու վիրտուալ ակտիվների ուղղության խթանմանը։ Հուշագրով Fastex-ն իր  պատրաստակամություն է հայտնում՝ լավագույն ջանքերը ներդնել երիտասարդության շրջանում մասնագիտական բարձրորակ կրթության ապահովման ուղղությամբ։

Համագործակցության հուշագիրը ևս մեկ ամուր հենասյուն է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտի զարգացման գործընթացում, և Fastex-ը շարունակելու է կյանքի կոչել այդ ուղղությամբ նախաձեռնությունները։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930