Լրահոս
Օրվա լրահոսը

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Ապրիլ 12,2024 13:09

Yandex Armenia-ի ղեկավար է դարձել Արամ Մխիթարյանը, որը պատասխանատու է լինելու ընկերության կառավարման և երկրում ծառայությունների էկոհամակարգի զարգացման համար, ինչպես նաև Yandex-ի տեխնոլոգիաների և միջազգային փորձի հիման վրա Հայաստանում նոր հնարավորություններ է ստեղծելու օգտատերերի և բիզնեսի համար։

Արամ Մխիթարյանը ձեռնարկատեր է, Helix-ի հիմնադիրն ու նախկին ղեկավարը, ինչպես նաև IUNetworks-ի նախկին ղեկավարը։

«Ուրախ եմ, որ իմ փորձը կօգնի զարգացնել միջազգային Yandex-ի բիզնեսը Հայաստանում՝ հաշվի առնելով մեր քաղաքների կառուցվածքային առանձնահատկությունները, մշակույթը, ավանդույթներն ու մեր ժողովրդի սովորույթները։ Ես պատասխանատու եմ լինելու երկրում արդեն իսկ
գործող ծառայությունների զարգացման համար, ինչպես նաև լավագույն փորձը հիմք ընդունելով՝ փորձելու եմ զարգացնել քաղաքային միջավայրն ու նոր հնարավորություններ ստեղծել երկրում գործող ընկերությունների համար»,- մեկնաբանում է Արամ Մխիթարյանը։

Yandex Armenia-ն ներկայացված է օնլայն տաքսի պատվիրելու, առաքման և սննդի, գեոլոկացիոն ու ժամանցային ծառայություններով, ինչպես նաև կրթական նախագծերով։ Ընկերությունը զբաղվում է նաև նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ և ներդրմամբ, որոնք ուղղված են օգտատերերի կյանքի բարելավմանը և երկրում թվային միջավայրի զարգացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930