Երևանում գործող Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.
«Չգիտեմ, թե կոնկրետ ինչ գրառման կամ հայտարարության համար են Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական գործ հարուցել ու խափանման միջոց կիրառել, բայց ակնհայտ է, որ խոսքի հետ առնչվող քրեական գործերի դեպքում գործ ունենք միակողմանի ու ընտրողական արդարադատության հետ: «Ֆրիդոմ հաուսը» դեռ մի երկու տարի առաջ արձանագրվել էր, որ այդ հոդվածներով դատապարտվածների 95 տոկոսը իշխանության ներկայացուցիչներին թիրախավորողներն էին:
Թարմ օրինակ մեր աշխատանքային փորձից. երկու ամսից ավել պահանջվեց, որպեսզի փախստականների դեմ ատելության խոսք տարածելու դեպքերից մեկի վերաբերյալ մեր դիմումի մերժումը հիմնավորող գրավոր բացատրություն ստանանք: Քննչական կոմիտեն 5-6 էջանոց փաստաթղթում «հիմնավորում էր», որ հանրային գործչի կողմից արված «Ղարաբաղցիները Հայաստանի Հանրապետության թշնամին են» գրառման մեջ հանցակազմ չկա:
Ու այստեղ, ինչպես նաև բոլոր մյուս դեպքերում սխալի ու ոչ կոմպետենտության խնդիր չկա, ուղղորդված ու համակարգված քաղաքականություն է»:
Կարդացեք նաև
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով



















































