Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարան-Սպիտակ ճանապարհին վթարի հետևանքով կան տուժածներ և զոհեր

Մայիս 24,2024 14:04

 Մայիսի 24-ին, ժամը 08։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1984 թ․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ., ծնված 1974 թ․), ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է սրահում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Դ.-ն (ծնված 1964 թ․), Ա. Ղ.-ն (ծնված 1989 թ․) և Ս. Ղ.-ն (ծնված 1966 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ղ.-ն մահացել է, իսկ Մ․ Դ.-ի և Ա․ Ղ.-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» ակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ Ս. Ղ.-ին (ծնված 1974 թ․) դուրս բերել ավտոմեքենայից, պատգարակել և մոտեցրել շտապօգնությանը, նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ղ.-ն (ծնված 1974 թ) մահացել է:

ՀՀ Ներքին գործերի նախարարության

փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031