Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության նախագահն ու Լատվիայի նախկին նախագահը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և գլոբալ իրադրության և իրադարձությունների վերաբերյալ

Դեկտեմբեր 12,2024 21:01 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահ Էգիլս Լևիտսին, ով Երևան էր ժամանել «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության» 5-րդ Գլոբալ Ֆորումին մասնակցելու համար:

Նախագահը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել կարևոր միջոցառմանը մասնակցելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների արդիական մարտահրավերների և դրանց դիմագրավելու ուղղությամբ համընդհանուր քայլերի իրականացման վերաբերյալ հարցեր: Շեշտվել է նմանատիպ հանցագործությունների կանխարգելման համար միջազգային իրավական մեխանիզմների և գործիքակազմերի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և գլոբալ իրադրության և իրադարձությունների, կայուն խաղաղության ապահովման և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղիների և հնարավորությունների վերաբերյալ:

Կողմերը դրական են գնահատել նաև Հայաստանի և Լատվիայի հարաբերությունների բարեկամական բնույթը և սերտ համագործակցությունը երկկողմ և միջազգային տարբեր ձևաչափ:

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031