Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը

Դեկտեմբեր 12,2024 22:40 Share

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին:

Նիստի օրակարգում ընդգրկված էին երկու տասնյակ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընդլյանման վերաբերյալ, մասնավորապես՝ առևտրատնտեսական և տրանսպորտի ոլորտներում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսվարողների միջև համագործակցության և բարձր տեխնոլոգիաների ներդրման կարևորությանը: Փոխվարչապետն իր ելույթում նշել է, որ կայուն և ներառական տարածաշրջանային տնտեսական զարգացումը հնարավոր չէ ապահովել առանց անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքային ցանցի և անխափան լոգիստիկայի կազմակերպման:

Այս համատեքստում Մհեր Գրիգորյանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը, որի նպատակն է տարածաշրջանի առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը սահմանների ապաշրջափակման և տրանսպորտային ենթակառուցվածքների տարածաշրջանային համակարգի ստեղծման միջոցով, ինչպես արևելք-արևմուտք, այնպես էլ հյուսիս-հարավ ուղղություններով:

Նիստի ավարտից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի մյուս մասնակիցների հետ շրջայց է կատարել Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանում, ծանոթացել համալսարանում մշակված նորարարություններին:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031