Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության մասին կտորները ինչո՞ւ եք կտրում…». Վահագն Ալեքսանյան

Մարտ 13,2025 20:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ադրբեջանին ռուսական վերահսկողությամբ միջանցք տալու երդվյալ ջատագովներին սպասարկող լրատվականները մեկը մյուսին հերթ չտալով վերնագիր են տալիս, – «Վարչապետն ասել է՝ ճանապարհ ենք տալու Ադրբեջանին»։

Այ ձյուն գա ձեր՝ հազար երկրի գործակալ փայատերերի գլխներին, բա Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության մասին կտորները ինչո՞ւ եք կտրում, հասկանում եմ, որ ձեր շեֆերը Հայաստանի ինքնիշխանություն ու Հայաստանի իրավազորություն բառերից խրոնիկ ալերգիա ունեն ու կարող է նույնիսկ նոպայի շրջանակներում գետին ընկած ցնցումներ ստանան այդ բառակապակցությունից, բայց ամեն դեպքում գոնե մի քիչ պատասխանատվություն ունեցեք ձեր ընթերցողների առաջ։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: