Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռի փողն ո՞վ է տվել․ հարց Դավիթ Համբարյանին

Նոյեմբեր 03,2026 15:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Վահագն Ալեքսանյանի կոտրած աթոռի փողն ո՞վ է տվել․ խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանին այսօր նման հարց ուղղեցին լրագրողները։

Խոսքը վերջերս խորհրդարանում ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ եղած ծեծկռտուքին էր վերաբերվում, որի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռը նետեց ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։

«Չեմ տեսել՝ ջարդվե՞լ է այդ աթոռը, թե՝ ոչ։ Բայց ամեն դեպքում, որոշակի գույք վնասվել էր, բայց էական չէր այդ վնասվածքը և արագ կազմակերպվել են սեփական ուժերով, Ազգային ժողովի աշխատակիցների միջոցով։ Աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից շատ արագ արձագանք է եղել, որպեսզի բնականոն աշխատանքները շարունակվեն»,- եղավ պատասխանը։

Պատասխանելով հարցին, որ մամուլում տեղեկություններ եղան, որ Դավիթ Համբարյանը ԱԺ աշխատակազմում ոստիկանական կարգեր է հաստատել, «մեկը մյուսի վրա գործ տալու մեթոդներն է փորձում ներմուծել», ինչից աշխատակիցները բողոքում են, Դավիթ Համբարյանն ասաց, որ անանուն անստորագիր ինչ-որ գրություն է տպագրվել, որին ինքը թռուցիկ է ծանոթացել եւ չի էլ պատրաստվում մեկնաբանել անստորագիր, անհասցե նամակները։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30