Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմտյան հեքիաթները տապալվեցին․ Փաշինյանը ստիպված ծնկների վրա հետ եկավ Մոսկվա»․ Արթուր Խաչիկյան

Մայիս 09,2025 13:08

«1942-ին գետի մյուս ափին կանգնած էր 18 թուրքական դիվիզիա, որը սպասում էր Ստալինգրադի անկմանը, որ անցներ սահմանը և ոչնչացներ այն, ինչ մնաց Հայաստանից և հայերից Կովկասում։ Դրա մասին մարդիկ պիտի լավ հիշեն։ Թուրքիան պլաններ ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ներխուժել Կովկաս և վերջնականապես փակեր հայոց հարցը՝ ոչնչացներ հայերին»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Հարցին՝ ի՞նչ կփոխի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ, Արթուր Խաչիկյանն այսպես պատասխանեց․ «Պարզ է, որ նա փորձում է հետ ճանապարհ գտնել, որ իր արևմտյան բոլոր հեքիաթները տապալվեցին, արևմուտքը որևէ ռեալ բան չարեց ՀՀ-ի համար, մեզ պոկեց ՌԴ-ից, փչացրեց մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, և մենք մնացինք այս ճգնաժամում։ Հասկանալի է, որ պետք է հիմա նորից փորձի լեզու գտնել ռուսների հետ, բայց փոխանակ դա անեինք արժանապատիվ ձևով՝ որպես արժանի դաշնակից, հիմա բոլորը սա տեսնում են՝ որպես նվաստացուցիչ, ստիպված ծնկի վրա հետ գալ Մոսկվա։ Կադրերից անգամ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է այնտեղ լինել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031