Այսօր` 2025 թվականի մայիսի 16-ին, Լիլիթ Աղեկյանի շինծու գործը նոր ընթացք է ստանում։
Աբովյան քրեակատարողական հիմնարկ նոր մեղադրանք է բերվել, որով ցանկանում են երկարաձգել Լիլիթ Աղեկյանի կալանավորումը, քանի որ նախորդ մեղադրանքն անհիմն է և հնարավոր չէ դա երկարաձգել։
Ամբողջ ֆարսն այն է, որ այս նոր մեղադրանքի շրջանակներում ևս ընդգրկվում է հանրային պաշտպան, առանց Լիլիթ Աղեկյանի համաձայնության։
Դիմում եմ պետական պատկան մարմիններին պահանջելով պահպանել օրենքի տառը և մարդու ազատ կամարտահայտության իրավունքը։
Կարդացեք նաև
Պահանջում եմ ներգրավվել Լիլիթ Աղեկյանի կողմից պահանջվող պաշտպանին և թույլատրել պաշտպանին՝ ծանոթանալ գործի մանրամասներին ու տեսակցել իր պաշտպանյալի հետ։
Լիլիթ Աղեկյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան