«ՀՀ վարչապետի՝ երկրում հեղաշրջման փորձը կանխելու մասին հայտարարությունը Երևանի ներքին գործն է». ինչպես հայտնում է ԱԻՖ-ը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին։
«Իհարկե, մենք շահագրգռված ենք Հայաստանում օրենքի և կարգուկանոնի պահպանմամբ, որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն, Ռուսաստանին բարեկամ երկիր», – ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված հարցի շուրջ: