Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ կարող է պնդել, որ ներխուժումը Էջմիածնի տարածք առաջիկայում լինելու է

Հուլիս 08,2025 17:13

-Այդ կալանավորումներն իրենց վախերն են: Որ ասում են՝ կալանավորենք, կվերջանա, կալանավորումով չի վերջանա: Պատմությունը, որ կարդում ենք, պատմությունը շարունակվում է ու կրկնվում է: Վստահ եմ, որ մեր հայ ազգը ոտքի է կանգնելու ու այս դավաճան իշխանություններին հեռացնելու է մեր երկրից,- այսօր քննչական կոմիտե մտնելուց առաջ լրագրողներին ասաց անձեռնմխելիությունից զրկված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկեց պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնությանը:

Արդեն նախկին պատգամավորը հիշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պայքարում է, բոլոր փողոցային պայքարներին մասնակցել է, չի հոգնել, չի ընկճվել ու շարունակելու է այնքան պայքարել, մինչեւ հասնի իրենց նպատակին. «Այդ նպատակը անձնական չէ, ներկուսակցական չէ: Մեր հայրենիք ունենալու, եկեղեցի ունենալ-չունենալու խնդիրն է: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու ու այս իշխանություններին հեռացնելու է: Մենք այսօր գործ ունենք բռնապետության հետ, բայց դա չպետք է հիասթափեցնի որեւէ մեկին»:

Նա անդրադարձավ նաեւ եկեղեցու դեմ շարունակվող արշավին եւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ կարող է պնդել, որ ներխուժումը Էջմիածնի տարածք առաջիկայում լինելու է. «Թե ում են ձերբակալելու, ինչ են անելու, որ սրբազանին են կալանավորելու, չգիտեմ, բայց դա արվելու է»:

Արթուր Սարգսյանը երկրում ստեղծված իրավիճակը բնորոշեց Աստծո ու սատանայի պայքար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031