Կինոյի ոլորտի մասնագետները մտահոգված են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին» նախագծով: Նրանց համոզմամբ` նախագիծը սպառնում է խաթարել ստեղծագործական ազատությունը, մասնավոր արտադրության անկախությունը եւ միջազգային համագործակցությունը: Ըստ կինոգործիչների` այս նախագիծը փաստացի փորձում է արմատապես փոխել պետության դերը ոլորտում՝ աջակցողից դառնալով մենաշնորհային արտադրող եւ քանդել դժվարությամբ կառուցված հիմքերը, որոնց վրա ձեւավորվել է հայ անկախ կինոարտադրությունը:

Մանրամասն տեսանյութում.
Կարդացեք նաև
Անիմացիոն կինոընկերությունների ասոցիացիայի նախագահ Տիգրան Առաքելյանի խոսքով, նախագիծը 180 աստիճանով հակառակ մտածողություն է բերում կինոյի աջակցման՝ պետության պատկերացումների մեջ: «Այստեղ ոչ թե շտկումներ են՝ գործող օրենքի մեջ, այլ ամբողջությամբ փոխվում է օրենքի տրամաբանությունը, ինչը չի էլ քննարկվել կինոհամայնքում»,-ասում է նա:
Մանրամասն ՝ տեսանյութում.
«Գործող օրենքի հանդեպ մեղադրանք ներկայացնելով, որ հակասում է ինչ-որ մի օրենքի, կարեւոր չի, թե որ օրենքին, չկա ոչ մի հիմնավորում այս նախագծի հիմնավորման մեջ: Ինչ է նշանակում նախագծի հիմնավորում. այս կետը պետք է համապատասխանի այսինչ կետին, դրա համար փոխում ենք… Ինչո՞վ չի համապատասխանում, ո՞ր օրենքի որ կետով չի համապատասխանում… Ամբողջ հիմնավորման մեջ չկա մեկ խոսք, թե գործող օրենքը որ օրենքի որ կետին որ կետով չի համապատասխանում»,-տարակուսանք է հայտնում Անիմացիոն կինոյի գիլդիայի նախագահ Արմինե Անդան:
Մանրամասն՝ տեսանյութում.
Ռեժիսոր, պրոդյուսեր Զառա Ջյանի խոսքով՝ եթե նախագիծը չկանգնեցվի, մեծ աղմուկ կառաջանա, միջազգային հարթակներից էլ մի 20 տարով հետ կգնանք: Նա շեշտեց, որ Կաննի կինոշուկայում այլ հայ պրոդյուսերների նման վերջերս հանդիպել է 20-ից ավելի արտասահմանցի պրոդյուսերների հետ, որոնցից 7-ը հայկական կողմի հետ համարտադրություն էր ցանկանում սկսել, սակայն մեծամասնությունը հրաժարվել է՝ տեղեկանալով վերջին փոփոխության մասին:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































