Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը X-ում Սպիտակ տան լուսանկարն է հրապարակել՝ գրելով․ «Նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է պատերազմը, այժմ էլ խաղաղությունն է նվաճում»։
Հաջիևն արել է այս գրառումը Սպիտակ տանը շուտով մեկնարկող ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման նախաշեմին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: