Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է՝ էս տեսախցիկները չեք ջարդում, մեր գլուխներն էլ հետը, էս ի՞նչ ձեւ է. Գառնիկ Դանիելյանը՝ կարգադրիչին

Օգոստոս 27,2025 16:05

-Այս տարիների ընթացքում խնդրում եմ ասեք մի փողոցային պայքար, որը կամ մենք չենք նախաձեռնել, կամ ակտիվ չենք եղել դրանում, կամ հանգիստ ենք վայելում մեր տներում նստած,- այսպես արձագանքեց ընդդիմությանը ուղղված քննադատությանն այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Պատգամավորի հետ հարցազրույցը ընդհատեցին դատական կարգադրիչները՝ հայտնելով, որ արգելված է նկարահանումը:

-Դե տեսնում եք՝ նույնիսկ դատական դահլիճում են մեր իրավունքները սահմանափակում, ինչ-որ խնդիր կա՞ ընդմիջմանը հարցազրույց տալու: Ես նման բան առաջին անգամ եմ տեսնում,- արձագանքեց կարգադրիչին պատգամավորը, երբ լսեց, որ դուրս են հրավիրում:

-Լավ է, էս տեսախցիկները չեք ջարդում, մեր գլուխներն էլ հետը, հետաքրքիր մարդիկ եք, ի՞նչ եղավ, էս ի՞նչ ձեւ է,- զայրացավ պատգամավորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031