Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի բավարարում. քրեական հետապնդում չհարուցելու դատախազության որոշումը վերացնելու պարտավորություն է սահմանվել

Սեպտեմբեր 08,2025 12:30

Մինչ Երեւանի քաղաքապետարանը Երեւան քաղաքի սրտում՝ Թումանյան 2-րդ անցուղու բակում, շինարարական աշխատանքների կատարման նոր թույլտվություն է տալիս անձի սեփականության իրավունքի կոպիտ խախտմամբ, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի թիվ ՍԴՈ-1789 որոշմամբ արտահայտված դիրքորոշումների անտեսմամբ, առանց նույնիսկ սպասելու նախաձեռնված քրեական վարույթների հանգուցալուծմանը, դատական կարգով կրկին արձանագրվել է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի իրավունքի խախտման փաստը։

Երեկ ստացված ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ բավարարել է լիազոր ներկայացուցիչ Առնոլդ Վարդանյանի՝ կառուցապատող ընկերության նախագահի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին դատախազության որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը եւ պարտավորեցրել վերացնել այն՝ արձանագրելով Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը՝ արդյունավետ քննություն չիրականացվելու պատճառով։

Դատարանը կրկին վերահաստատել է մեր կողմից մշտապես բարձրացվող այն պնդումը, որ փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ բազմաբնակարան շենքի կառուցման նախագծի վերաբերյալ տրված դրական եզրակացությունը չի համապատասխանում տվյալ պահին ՀՀ-ում գործող ոլորտը կարգավորող քաղաքաշինական նորմերին, իսկ գլխավոր հատակագծով նախատեսված միջշենքային տարածության չափերը պահպանված չեն եղել։

Առնոլդ  ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փաստաբան, Ա. Մանուկյանի ներկայացուցիչ

«Առավոտ» օրաթերթ

06.09.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930