«Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրույց ունեցան, քննարկվեցին ոչ թե վիճելի հարցերը, այլ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ առաջ շարժվելու ուղիները»,- այս մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են խաղաղության ճանապարհով առաջ շարժվելու հարցեր»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Լեբեդևը:



















































