Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղազախական ցորենն Ադրբեջանից մեր հաշվարկով ՀՀ կհասնի մոտ 10 օրում, կարող է 1-2 օր տատանվել»․ Գեւորգ Պապոյան

Հոկտեմբեր 28,2025 13:20

«Ադրբեջանը Ղազախստանից եւ Ռուսաստանից դեպի Հայաստան մատակարարումները բացել է, լոգիստիկ առումով արդյոք կա՞ն հաշվարկներ, թե որքանով կարող ենք օգնել մեր տնտեսվարողներին՝ թե գների, թե ժամկետների առումով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։

Գեւորգ Պապոյանն ասաց, որ Չինաստանի սահմանից Իրանով դեպի Հայաստան ներկրումները կազմում են 14-20 օր, եթե առանց հերթերի են լինում։ «Բայց պրակտիկայում տենց բան չի լինի, իրականում մոտ 20 օր է, այդ պրոցեսը բավականին երկար է։ Եթե երկաթգիծ-վագոն ցամաքային մոդելը նայենք, մոտավորապես 40-50 օր է կազմում։ Իսկ եթե Ղազախստան-Ադրբեջան ծովային ճանապարհը նայենք, այնուհետեւ՝ Վրաստան-Հայաստան, մեր հաշվարկով կկազմի մոտավորապես 10 օր, կարող է 1-2 օր տատանվել»,- նշեց Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարի խոսքով՝ երկար ժամանակ բանակցում էին, որ Ղազախստանից ցորենի ձեռքբերման հնարավորություն լիներ, բայց բավականին թանկ էր ստացվում, որովհետեւ տրանսպորտային շատ մեծ ծախսեր կային։ «Իսկ նոր հաղորդակցության ուղու պարագայում ինքը բավականին էժանանում է։ Բնականաբար, երբ ապաշրջափակման գործընթացը կամբողջականանա, եւ մենք էլ կունենանք արդեն ոչ թե երկար, այլ ուղիղ Ղազախ-Իջեւան երկաթուղի, ես կարծում եմ՝ այդ պարագայում այս տրանսպորտային հաղորդակցության գրավչությունն էլ ավելի կմեծանա։ Նաեւ Ռուսաստանի Դաշնությունն է հայտնել, որ իր համար եւս այդ ճանապարհը բաց է։ Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստան-Ռուսաստան հաղորդակցության գծով մեր ավանդական մեկ ճանապարհն արդեն դառնում է երկուս»,- հավելեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031