Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարգություններ Երևանում․ լեհ 17 երկրպագու է ձերբակալվել

Դեկտեմբեր 12,2025 17:05 Share

Դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ «Վերնիսաժի» մոտ լեհ ֆուտբոլասերները «կոտրում են ամեն ինչ»։

«ՀՈԳՎ Կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդաիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանություն տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Լեհ ֆուտբոլասերները Հայաստան էին ժամանել՝ հետևելու Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրի «Նոա» – «Լեգիա» հանդիպմանը։ Երեկ՝ դեկտեմբերի 11-ին Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում հայկական ակումբը կամային հաղթանակ էր տարել 2-1 հաշվով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031