Լրահոս
Օրվա լրահոսը

Թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ Մարգարիտ Եսայան

Հունվար 29,2026 18:35

– Ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ընդդիմադիր ուժերը խելքները գլուխները պետք է հավաքեն, ոչ թե իրար դեմ աշխատելով գնան առաջ ու պատրաստվեն հերթական նիկոլական ընտրություններին, այլ պետք է հասկանան՝ միասնական մեկ թիրախի պետք է խփեն։ Իսկ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը,– այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը։

– Երբ ինձ հարցնում են՝ ինչ ակնկալիք ունեմ դատաիրավական համակարգից, ես ակնկալիք չունեմ, որովհետև ինչպես ունենք քաղբանտարկյալներ Հայաստանում, այնպես էլ դատաիրավական համակարգը ՀՀ-ում գտնվում է բանտարկված վիճակում։ Այն գտնվում է Նիկոլ Փաշինյանի տիրապետության տակ և իրականացնում է ախմախ, անտրամաբանական ու հիմնազուրկ բոլոր այն հրահանգները, որոնք Փաշինյանը որոշում է ուղղել դատաիրավական համակարգին,– շարունակեց Եսայանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակի լուծումը մեկն է․ փողոցը պետք է գեներացվի, իմպիչմենթի գործընթացը դառնա իրական, ընդդիմադիր ուժերը պետք է դուրս գան փողոց, հասարակությանը հանեն փողոց և ուղղորդեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհով։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031