Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. Խաղաղության և անվտանգության ցանկացած գործընթաց կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ այն հիմնված է պարտադիր կատարման, վերահսկելիության և պատասխանատվության սկզբունքների վրա

Փետրվար 03,2026 23:13 Share

Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունն ընդունել և վավերացրել են սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը։

Սա երկու պետությունների կողմից ուժի մեջ մտած միակ իրավական փաստաթուղթն է:

Սակայն, այս ընթացքում սահմանազատման գործընթաց փաստացի չի իրականացվում՝ անտեսելով ուժի մեջ մտած փաստաթուղթը։

Այս իրողությունը չի կարող դիտարկվել որպես տեխնիկական դադար կամ ընթացակարգային խնդիր։ Այն փաստում է, որ իրավական փաստաթղթի առկայությունն ինքնին բավարար չէ, եթե այն չի ուղեկցվում իրականացման հստակ մեխանիզմներով, ժամկետներով և պարտադիր կատարման գործիքակազմով։

Ստեղծված իրավիճակում խնդիրը սահմանափակված չէ միայն Ադրբեջանի վարքագծով, որը կանխատեսելի է եղել։ Ավելի լուրջ հարցադրումներ է առաջացնում Հայաստանի իշխանությունների քաղաքական մոտեցումը։ Չի ապահովվել գործընթացի պատշաճ վերահսկողություն, իսկ արդեն վավերացված փաստաթուղթը չի վերածվել գործնական արդյունքի։

Եթե մեկ տարվա ընթացքում չի գործարկվում արդեն ուժի մեջ մտած կանոնակարգը, ապա օբյեկտիվորեն առաջանում են հիմնավոր կասկածներ հետագա, առավել բարդ և քաղաքականապես զգայուն պայմանավորվածությունների կենսունակության վերաբերյալ։

Սահմանազատման գործընթացում արձանագրված մեկ տարվա լիակատար դադարը ցույց է տալիս, որ գործող մոտեցումները չեն ապահովում ոչ կայունություն, ոչ կանխատեսելիություն։

Խաղաղության և անվտանգության ցանկացած գործընթաց կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ այն հիմնված է պարտադիր կատարման, վերահսկելիության և պատասխանատվության սկզբունքների վրա։ Առանց այդ բաղադրիչների փաստաթղթերը մնում են ձևական, իսկ խաղաղությունը՝ հռչակագրային։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728