«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը քիչ առաջ հայտնեց, որ ավարտվել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը: Ըստ նրա՝ դատարանը քննել է Կարապետյանի տնային կալանք խափանման միջոցը եւս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ հանրային մեղադրողի միջնորդությունը: Նիստը հետաձգվել է, որոշումը կհրապարակվի երկու օր հետո՝ ապրիլի 17-ին:
«Այսօրվա գլխավոր հարցը սա էր՝ դատարանը կգնա՞ ժողովրդավարության ուղով, եւ արդյոք Սամվել Կարապետյանը կկարողանա՞ մասնակցել նախընտրական քարոզարշվին, լինել բոլոր քաղաքներում, թե՞ ոչ»,- ասաց Նարեկ Կարապետյանը:
Աջակիցները սկսեցին վանկարկել «ամո՛թ»:
Կարդացեք նաև
«Որովհետեւ նրանց 3 ամսվա հույսն այն է, որ կխոչընդոտեն Կարապետյանին՝ շփվել իր ժողովրդի հետ: Հիմնական նպատակը տեսնում ենք՝ ժողովրդի հետ շփումը խոչընդոտելն է: Գիտեն՝ երբ Կարապետյանը շփվի, Հայաստանի քաղաքներով շրջի, ժողովուրդը կտեսնի ու կհավատա եւ հույս կունենա, իսկ հույսը կբերի մեծ փոփոխություն: Ինչպես դահլիճում դատավորին ասաց փաստաբան Լիաննա Գասպարյանը՝ ձեր որոշումը սոսկ դատական որոշում չէ, սա կարեւոր որոշում է, որն ազդելու է հայ ժողովրդի ապագայի վրա, պատմական նշանակություն է ունենալու հայ ժողովրդի ապագայի վրա»,- հավելեց Նարեկ Կարապետյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































