Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»

Ապրիլ 22,2026 10:06 Share

Պաշտոնական վիճակագրությունը ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախաքննական մարմինները տարեցտարի դատարաններ են ներկայացնում արդեն հազարավոր միջնորդություններ՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում կատարելու թույլտվություն ստանալու համար, և դատարանների զգալի մասը դրանք բավարարում է։ Սա նշանակում է, որ քաղաքացիների անձնական SMS-ների և հաղորդակցության գաղտնիությունը գործնականում բացարձակապես ապահովված չէ։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է պաշտոնական վիճակագրական տվյալները, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինների՝ դատարաններ ներկայացված միջնորդություններին՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում իրականացնելու վերաբերյալ։

Այսպես՝ 2023 թվականին նախաքննական մարմինները դատարան են ներկայացրել 666 միջնորդություն, որոնցից 361-ը բավարարվել է։ Այսինքն՝ դատարանները բավարարել են ներկայացված միջնորդությունների կեսից ավելին։

2024 թվականին թիվը մեծացել է․ դատարաններ է ներկայացվել 647 միջնորդություն, որոնցից 383-ն է բավարարվել։

Առավել մտահոգիչ է 2025 թվականի պատկերը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինները դատարաններ են ներկայացրել արդեն 6662 միջնորդություն, որոնցից 4571-ը բավարարվել է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930