Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Մելիքյանը՝ զինված ուժերում ինքնասպանությունների եւ պետության պարտականությունից խուսափելու մասին

Ապրիլ 30,2026 15:18 Share

ՀՀ Զինվորական դատախազության տվյալներով՝ 2025 թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ճեպազրույցներից մեկում, անդրադառնալով ԶՈՒ ինքնասպանությունների խնդրին՝ նշել էր, որ ինքնասպանություն գործելու որոշումը վկայում է, որ հոգեբանական դիմակայունության հետ կախված խնդիր կա բանակում:

Աննա Մելիքյան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Մելիքյանի խոսքով, հետազոտությունները փաստում են, որ ինքնասպանության դեպքերը շարունակաբար արձանագրվում են, սակայն պետական մարմինների կողմից այդ մասով պատշաճ ու խորքային ուսումնասիրություն չի արվում. «Հակառակ դեպքում մենք կտեսնեինք համապատասխան ռազմավարության մշակում, պատասխանատվության ենթարկելու ակտիվ ջանքեր՝ հաշվի առնելով, որ գործերի կեսն է հասնում դատարան: Անգամ 2020 թվականից ունենք ինքնասպանության դեպքեր, որոնք դեռեւս քննության փուլում են: Տարիներով ձգձգման արդյունքում հնարավոր է ենթադրյալ մեղավոր անձինք պատասխանատվությունից ազատվեն, քանի որ վաղեմության ժամկետը կլրանա, եւ արդյունավետ քննություն չի իրականացվի»:

Աննա Մելիքյանի ձեւակերպմամբ, պետությունն ունի հստակ պարտավորություն՝ իր հսկողության ներքո գտնվող անձանց կյանքի իրավունքն ապահովելու. «Զինված ուժերում ծառայող անձինք, հատկապես ժամկետային զինծառայողները, անմիջապես գտնվում են պետության պատասխանատվության ներքո: Եվ անձանց հոգեբանական դիմակայության վրա հիմնական շեշտադրում անելը ակնհայտորեն չի պարզաբանում կամ հնարավորություն է ստեղծում պետությանը խուսափել իր ուղիղ պատասխանատվությունից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն միջադեպերը, որոնք հանգեցրել են ինքնասպանության, փաստում են, որ իրավիճակը, բռնությունը, նվաստացումները որոնց արդյունքում անձը ինքնասպանության որոշում է կայացնում, տեղական ժամանակ է տեղի ունենում»:

Վարդուհի Կարապետյան

Մեդիա կենտրոնում կայացած «Բռնությունը՝ Զինված ուժերում. պետության պատասխանատվությունը» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վարդուհի Կարապետյանն անդրադառնալով 2025թ ՄԻՊ հաղորդմանը, նշեց, որ այն փաստում է, որ ոլորտում առկա խնդիրները հիմնականում պահպանվում են՝ չնայած իրավասու մարմինների հետ իրենց արդյունավետ համագործակցությանը: Նա ընդգծեց, որ խնդիրները համակարգային են:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930