Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի ապրիլի 27-ից մայիսի 3-ը
🟦 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.39 մ (03.05.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17 սմ-ով։
🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.058 մլն. մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մայիսի 3-ը ներառյալ՝ 43.609 մլն.մ³:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































