Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) Եվրոպայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Սամ վան դեր Շտակը, ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն և IDEA Հայաստանի ծրագրի ղեկավար Ռենատա Լենովսկին մայիսի 5-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և քննարկել ԿԸՀ-ի և International IDEA-ի հաջողված ծրագրերի շարունակականությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ Միջազգային հարաբերությունների և հանրային կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։
Միջազգային կազմակերպությունը ներգրավված է եղել ԿԸՀ-ի կողմից իրականացված ԸԸՀ անդամների վերապատրաստումներին:
Կարդացեք նաև
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով


















































