Sputnik Armenia. «Երևանը շարունակում է հավատարիմ մնալ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը:
Որքա՞ն կարող են շարունակել այս դիրքում մնալ, այսպես ասած, չգիտեմ։ Բայց այս ամենը, իհարկե, վնասակար է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար, որոնք այդքան օգտակար են և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար», – լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա նաև հիշեցրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական զարգացման բարենպաստ իրավիճակը, որը պայմանավորված է, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Հայաստանի համագործակցությամբ։


















































