Լրահոս
Օրվա լրահոսը

«Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան

Մայիս 08,2026 13:58 Share

«1992 թվականի այս օրը Արցախի ինքնապաշտպանական ուժերը, իրականացնելով ռազմարվեստի պատմության մեջ բացառիկ մի սխրանք, կարողացան ազատագրել հայոց բերդաքաղաք Շուշին»,- խորհրդարանի շենքի մոտ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավի ասուլիսում հայտարարեց դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Հիշեց՝ այդ օրը Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վերստին հնչեց «Հայր մերը»-ը, այդ օրը կազմավորվեց Արցախի պաշտպանության բանակը եւ շնորհավորեց այնտեղ ծառայած բոլոր քաղաքացիներին․ «Այդ օրվանից այն միշտ կոչվել է Եռատոն՝ փառքի, հաղթանակի, ազատության, փրկության Եռատոն։ Չարամիտ զուգադիպությամբ, ճիշտ այս օրը՝ 2018 թ մայիսի 8-ին այս շենքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կյանքում ամենամեծ ողբերգություններից մեկը, այդ օրը հայ ժողովրդի պատմության մեջ ամենամեծ թշնամին դարձավ Հայաստանի վարչապետ»։

Էդգար Ղազարյանը հիշեցրեց՝ այդ օրը Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը ԱԺ ամբիոնից, որում իր ընտրության օրվա համընկումը Շուշիի ազատագրման օրվա հետ խորհրդանշական համարեց հայ ժողովրդի հաղթանակների առումով, սակայն խաբեց ժողովրդին՝ հետագայում հանձնելով Արցախը՝ Շուշիի հետ․ «Այլեւս ոչ ոք նրան հնարավորություն չի տալու խաբել ժողովրդին։ Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը, մուսուլմանական երկրներում պարգեւների արժանացողին փոխարինելու է գալիս «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սամվել Կարապետյանը, որի առաջնորդությամբ մենք կարող ենք հաղթել այս դժբախտությանը, պատերազմները եւ ողբերգությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031