Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանն իր հայրենիքի համար մեծ աշխատանք է արել, իսկ Նիկոլ Փաշինյանը երկու մետր ասֆալտ է անում և ամեն օր դրա մասին ասում է»

Մայիս 14,2026 20:25 Share

«Երբ մեզ հարցնում են՝ ի՞նչ է ուզում երևանցին, ինչո՞ւ է մերժում այսօրվա վարչապետին, ես հասկացել եմ մի բան՝ Երևանում բոլորը հիշում են, թե դու ինչ ես ասել 5, 10 և 20 տարի առաջ»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։  Բնակչության հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ Շենգավիթն ամենագլխավոր արդյունաբերական կենտրոններից է եղել նախկինում, բայց մեր երկրի կառավարման սխալների պատճառով այդ արդյունաբերական հզորությունն այսօր չկա։

«Այդ իսկ պատճառով այսօր Շենգավիթը Երևանում ամենամեծ գործազրկություն ունեցող թաղամասերից է։ Ի՞նչ պետք է մենք անենք՝ պետք է վերածնունդ ապրի Շենգավիթը, այստեղ պետք է աշխատանքը 24 ժամ եռա, գործարանները պետք է վերաբացվեն նոր ժամանակակից տեխնոլոգիաներով։ Եվ դրա պոտենցիալը մենք ունենք, մենք տեսնում ենք խելացի մարդիկ, զարգացած մարդիկ, սակայն ենթակառուցվածքը 20-րդ դարի կեսի ենթակառուցվածք է։ Մենք չենք բարեկարգել մեր փողոցներն ու բակերը։ Պետք է առաջնորդ, ով այդ փոփոխությունները կանի»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Երբ մեզ հարցնում են՝ ի՞նչ է ուզում երևանցին, ինչո՞ւ է մերժում այսօրվա վարչապետին, ես երկար եմ մտածել ու հասկացել եմ մի բան՝ Երևանը շատ բարդ քաղաք է, այստեղ բոլորը հիշում են, թե դու ինչ ես ասել 5 տարի առաջ, ինչ ես ասել 10 և 20 տարի առաջ։ Երևանում դու չես կարող մի բան ասել, հետո ֆռացնել։ Երևանցին տեսել է, որ խոսքն ու գործը չեն համապատասխանում, և կորցրել է հարգանքն այս մարդկանց նկատմամբ։ Իսկ մենք ինչ ասել ենք՝ արել ենք, ֆռացնելու կարիք չենք ունեցել»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ Սամվել Կարապետյանը, չունենալով որևէ պարտավորություն, իր հայրենիքի համար իր գրպանից արել է մեծ աշխատանք։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, ստանալով պարգևավճարներ, երկու մետր ասֆալտ է անում և ամեն օր դրա մասին ասում է։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031