Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանը մի պետության չափ բարեգործություն արդեն արել է մեր հայրենիքի համար, նա է այն առաջնորդը, որը բերելու է սպասված փոփոխությունը»

Մայիս 14,2026 19:45 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ «Ուժեղ Հայաստան»-ի անդամները Գարեգին Նժդեհի հրապարակում ներկայացնում են իրենց ծրագրերը։

Կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը շենգավիթցիներին ներկայացրեց ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագիրը, որը «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր է ներկայացրել։

«Մենք այն քաղաքական ուժը չենք, որը պաթոսով է խեղդում, որը նախընտրական շրջանում խոստումներ է տալիս ու մոռանում դրանք։ Մենք այն քաղաքական ուժն ենք, այն առաջնորդի առաջնորդած քաղաքական ուժը, որն արդեն իսկ այս ամենն արել է հողի վրա։ Սամվել Կարապետյանը մի պետության չափ բարեգործություններ արդեն արել է մեր հայրենիքի համար։ Ու, այո, նա է այն առաջնորդը, որը բերելու է սպասված փոփոխությունը»,- հայտարարեց Գոհար Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031