Լոռու մարզով դեպի ՌԴ գնացող Հայաստանի ճանապարհները ամբողջական հնարավորություններով չեն օգտագործվել․ իր առանձնատան բակում Լոռու մարզի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» թիմի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նրան մտահոգել է, որ վերջին տարիներին Լոռին նույնպես հայաթափվել է, ուստի խոստացավ, որ մարզը իր ուշադրության կենտրոնում է լինելու․ «Քիչ ժամանակ ունենք ձեզ հետ՝ Լոռին դարձնելու աշխարհի լավագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը, իսկ Վանաձորը՝ նաև արդյունաբերական կենտրոնը»։
Պարզաբանեց՝ իր խոսքը թյուր է ներկայացվում՝ մատուցելով, թե ինքը դեմ է դպրոցաշինությանը, մինչդեռ իրեն մտահոգում է, որ բնակչություն չունեցող գյուղում գործող իշխանությունները դպրոց են կառուցում․ «Իրենց գռդոնն անում են»։
Սամվել Կարապետյանն ասաց՝ Տաշիրում ամբողջությամբ լուծել են աշխատատեղերի հարցը, Վանաձորում էլ են աշխատելու այդ ուղղությամբ։ Նկատեց՝ ՌԴ-ին մոտ լինելու ճանապարհի հնարավորությունը լավ չի օգտագործվել։ Ասաց՝ անկախ ամեն ինչից ինքն ամեն ինչ անելու է մարզի, պետության զարգացման համար, բայց «լավ կլինի, որ պետության հնարավորությունները մեզ օգնեն»։
Կարդացեք նաև
«Լոռիի ընտրություններն ինձ համար ոչ թե թվեր են, այլ էմոցիաներ։ Հակառակորդները շատ նենգ են, բայց մենք չենք վախենում, դուք էլ չվախենաք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































